• the best estimate of our work is your trust

  • we believe that the best results can only be achieved through teamwork.

  • we create a platform for our partners where they can get solutions to a number of interrelated issues at a time

«ԱՎՅԱՆ» ընկերությանը «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:       2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

      Հոկտեմբերի 27-ից 28-ը Ալմաթիում տեղի ունեցավ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ «Գնահատման գործունեությունը․Հիմնական միտումներն ու հեռանկարները» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել էր Գնահատողների մասնագիտական կազմակերպությունների ազգային ասոցիացիայի և Ղազախստանի Պրոֆեսիոնալ գնահատողների ինստիտուտի կողմից:       Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պատվիրակությունները: Մասնակիցները քննարկել են Ղազախստանում, Հայաստանում, Ղրղզստանում եւ Ռուսաստանում գնահատման գործունեության կարգավորմանը, մասնագիտական գնահատման չափանիշների կատարելագործմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

         Համաձայն ՀՀ կառավարության «Հանրային հատվածի կազմակերպությունների հիմնական միջոցների գույքագրման և վերագնահատման մասին» 17 մարտի 2016 թվականի N 264-Ն որոշման հանրային հատվածի կազմակերպությունները սահմանված ժամանակացույցով նախատեսված` հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտավոր են`

         Մեր ընկերությունը մատուցում է անշարժ և շարժական գույքի գնահատման, խորհրդատվության, կառավարման և հաշվառման մի շարք ծառայություններ։          Կայքում առկա համապատասխան բաժիններում կարող եք մանրամասն ծանոթանալ մեր կողմից մատուցվող ծառայություններին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև հետևել շուկայում և օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին։ Մեր ծառայությունները հասանելի են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս գործող ընկերությունների համար։

         ԱՎՅԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է գնահատման ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետների կողմից։          Ընկերությունում աշխատում են մասնագետներ, որոնք ունեն գնահատման, հաշվառման և կառավարման աշխատանքային փորձ՝ ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Աշխատանքային գործունեության ընթացքում նրանց կողմից իրականացվել են հիմնական միջոցների, պաշարների, ոչ նյութական ակտիվների գնահատման, վերագնահատման, գույքագրման, խորհրդատվության մի շարք աշխատանքներ՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, արտադրության և տնտեսության այլ ճյուղերում։

Գնահատում բառը շատ լայն հասկացություն ունի: Բառացի այն նշանակում է կարծիք “արժեքի” վերաբերյալ։ Մեր դեպքում գնահատումը դա օբյեկտի արժեքի որոշումն է՝ որոշակի դրությամբ, որոշակի նպատակով․ Գնահատումը օբյեկտի արժեքի որոշմանն ուղղված գործողությունների ամբողջությունն է, որի արդյունքը գնահատողի հիմնավորված կարծիքն է գնահատվող օբյեկտի արժեքի վերաբերյալ՝ գնահատման օրվա դրությամբ։