ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

         «Անշարժ գույք» տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ է մտել Հռոմեական կայսրության ժամանակ։ Ներկայումս այն օգտագործվում է աշխարհի բոլոր երկրներում, և դժվար է պատկերացնել տնտեսության մի ոլորտ, որը գործում է առանց առընչվելու անշարժ գույքի հետ։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է երկու օբյեկտների միասնություն. առաջինը` հողամասը, բնական ծագում ունեցող օբյեկտ է, իսկ երկրորդը` շենքը կամ շինությունը, մարդու կողմից ստեղծված օբյեկտ:

         Ըստ քաղաքացիական օրենսգրքի անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման  անհնարինության:

         Անշարժ գույքի գնահատումը մասնագիտական գործունեության հատուկ ոլորտ, և միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է անշարժ գույքի հետ կապված գրեթե ցանկացած գործարքի իրականացման ժամանակ՝ սկսած անշարժ գույքի առք ու վաճառքից և ներդրումային ծրագրերից, ավարտած անշարժ գույքը իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ներդրումով:
         Անշարժ գույքի գնահատումը բարդ գործընթաց է, որը պահանջում է համապատասխան գիտելիքներ, բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանք՝ հիմնված գնահատման սկզբունքների և մեթոդների վրա:

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատումը ամենապահանջված գնահատման տեսակն է, որը հիմնականում գնահատվում է հետևյալ գործառույթների իրականացման համար՝

  • անշարժ գույքը իրավաբանական անձի կանոնադիր կապիտալում ներդնելու,
  • անշարժ գույքի օտարման,
  • հիմնական միջոցների վերագնահատման,
  • անշարժ գույքի ապահովագրության,
  • կազմակերպությունների հաշվապահական հաշվառման,
  • անշարժ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու,
  • անշարժ գույքի գրավադրման,
  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման և պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի,
  • անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում,
  • անշարժ գույքը հիմնադրամներում ներդնելու,
  • անշարժ գույքի բռնագանձման հետևանքով իրացման և այլ դեպքերում։

         Մեր ընկերության կողմից մատուցվում են անշարժ գույքի գնահատման հետևյալ ծառայությունները՝

  • Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում,
  • Անշարժ գույքի շուկայական արժեքից տարբերվող արժեքների գնահատում՝
  • ներդրումային արժեքի գնահատում,
  • օգտահանության արժեքի գնահատում,
  • լիկվիդային արժեքի գնահատում,
  • վերարտադրման արժեքի գնահատում,
  • փոխարինման արժեքի գնահատում,
  • վերարտադրման կամ փոխարինման մնացորդային արժեքի գնահատում,
  • արժեքն օգտագործման մեջ,
  • վարձավճարի շուկայական արժեքի գնահատում,
  • օգտագործման իրավունքի շուկայական արժեքի գնահատում,
  • կառուցապատման իրավունքի շուկայական արժեքի գնահատում,
  • ապահովագրական արժեքի գնահատում։

Մեր ընկերությունը անշարժ գույքի գնահատումն իրականացնում է 

  • ՀՀ օրենսդրության,
  • «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի,
  • ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտի,
  • Գնահատման միջազգային ստանդարտների (IVS) դրույթների համապատասխան։