ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՎՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵԲ ԿԱՅՔ

         Մեր ընկերությունը մատուցում է անշարժ և շարժական գույքի գնահատման, խորհրդատվության, կառավարման և հաշվառման մի շարք ծառայություններ։
         Կայքում առկա համապատասխան բաժիններում կարող եք մանրամասն ծանոթանալ մեր կողմից մատուցվող ծառայություններին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև հետևել շուկայում և օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին։ Մեր ծառայությունները հասանելի են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս գործող ընկերությունների համար։

         Պարբերաբար ընդլայնելով մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, ստեղծում ենք մեր գործընկերների համար հարթակ, որտեղ մեկ պատվերի շրջանակում իրենց լուծումն են ստանում մի շարք փոխկապակցված խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ բիզնեսի զարգացման կարևոր գրավականներից մեկը վստահելի գործընկերների առկայությունն է: Ձեր վստահությունը պարտավորեցնում է մեզ մատուցել ավելի բարձր որակի ծառայություններ։

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՁԵՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է: