Կազմակերպությունների գերակշիռ մասն իրենց հաշվեկշում ունեն սարքավորումներ, որոնք կազմակերպության համար հանդիսանում են հիմնական միջոցներ։ Ժամանակի ընթացքում կազմակերպությունում կարիք է առաջանում դրանց գնահատման կամ վերագնահատման։
«ԱՎՅԱՆ» ընկերությունը իրականացնում է ցանկացած սարքավորման անկախ գնահատում և վերագնահատում։ Մեր մասնագետներն իրականացնում են հաստոցների, մեքենաների, ուժային ագրեգատների, հոսքագծերի, համակարգչային տեխնիկայի, հատուկ սարքերի և այլ սարքավորումների տեղազննում, ֆիզիկական վիճակի ուսումնասիրություն, շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի գնահատում։
Սարքավորումների շուկայական արժեքը հիմնականում գնահատվում է հետևյալ գործառույթների իրականացման համար ՝
- սարքավորումները իրավաբանական անձի կանոնադիր կապիտալ ներդնելու,
- ներդրումային ծրագրերի մշակման,
- հիմնական միջոցների վերագնահատման,
- հիմնական միջոցների դուրս գրման, երբ դրանց հետագա շահագործումն անհնար է կամ աննպատակահարմար (կախված դրանց մաշվածությունից),
- առք ու վաճառքի գործարքների,
- սարքավորումների գրավադրման,
- վարձակալության կամ լիզինգի պայմանագրեր կնքելիս,
- ապահովագրության և այլն։
Սարքավորումները շարժական գույքի մաս են կազմում, հետևաբար սարքավորումների գնահատումն իրականացվում է շարժական գույքի գնահատման դրույթներին համապատասխան։
Ի տարբերություն այլ գնահատման տեսակների, սարքավորումների գնահատումը ամենաբազմաբնույթ գնահատման տեսակն է, քանի որ այն ներառում է ինչպես լայն տարածում ունեցող, այնպես էլ նեղ մասնագիտական և ունիկալ սարքերի գնահատում։ Սարքավորումների որոշ տեսակների համար բնորոշ է յուրահատուկ շուկա։ Դրանք հիմնականում այն սարքերն ու սարքավորումներն են, որոնք ունեն սահմանափակ թվով օգտագործողներ, և որոնք չեն վաճառվում բաց շուկայում։ Օրինակ՝ բջջային կապի սարքավորումները, նավիգացիոն սարքերը, հանքերում օգտագործվող հատուկ տեխնիկան, հիդրոէլեկտրակայաններում օգտագործվող տուրբինները, գեներատորները և այլն։
Սարքավորումներ հասկացությունը շատ լայն է, այն իր մեջ ներառում է բազում սարքեր՝ սկսած համակարգչային տեխնիկայից մինչև հոսքագծեր և հաստոցներ, ինչպես նաև՝
- մեքենաներ,
- տեխնոլոգիական համակարգեր և հոսքագծեր,
- հատուկ սարքեր,
- շինարարական սարքավորումներ և տեխնիկա,
- առևտրային սարքավորումներ,
- համակարգչային տեխնիկա,
- գրասենյակային տեխնիկա,
- կենցաղային տեխնիկա,
- ուժային ագրեգատներ,
- գործիքներ և այլն։
Մեր ընկերությունը սարքավորումների գնահատումն իրականացնում է Գնահատման միջազգային ստանդարտների (IVS) դրույթներին համապատասխան։