ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

      Հոկտեմբերի 27-ից 28-ը Ալմաթիում տեղի ունեցավ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ «Գնահատման գործունեությունը․Հիմնական միտումներն ու հեռանկարները» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել էր Գնահատողների մասնագիտական կազմակերպությունների ազգային ասոցիացիայի և Ղազախստանի Պրոֆեսիոնալ գնահատողների ինստիտուտի կողմից:

      Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պատվիրակությունները: Մասնակիցները քննարկել են Ղազախստանում, Հայաստանում, Ղրղզստանում եւ Ռուսաստանում գնահատման գործունեության կարգավորմանը, մասնագիտական գնահատման չափանիշների կատարելագործմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

      «ԱՎՅԱՆ» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վարուժան Վարդանյանի ընդգրկված էր Հայաստանյան պատվիրակության կազմում։

      Միջոցառումն անցկացվեց «Եվրասիայի գնահատողներ» Պրոֆեսիոնալ միավորումների ասոցիացիայի և «Ռուսաստանյան գնահատողների միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության աջակցությամբ:

      «ԱՎՅԱՆ» ընկերության ղեկավարությունը իր շնորհակալությունն է հայտնում Ղազախստանյան գործընկերներին ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ բարձր մակարդակով կազմակերպելու համար։