ԱՎՅԱՆ

         ԱՎՅԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է գնահատման ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետների կողմից։

         Ընկերությունում աշխատում են մասնագետներ, որոնք ունեն գնահատման, հաշվառման և կառավարման աշխատանքային փորձ՝ ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Աշխատանքային գործունեության ընթացքում նրանց կողմից իրականացվել են հիմնական միջոցների, պաշարների, ոչ նյութական ակտիվների գնահատման, վերագնահատման, գույքագրման, խորհրդատվության մի շարք աշխատանքներ՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, արտադրության և տնտեսության այլ ճյուղերում։          Մեծ պոտենցիալ, բարձր մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող թիմի շնորհիվ մեր կազմակերպությանը հաջողվում է ապահովել ծառայությունների բարձր որակ, արդարացնել մեր գործընկերների վստահությունը և ձեռք բերել նոր գործընկերներ։          Ընկերությունում մեծ ուշադրություն է հատկացվում աշխատակիցների գիտելիքների բարձրացմանը։ Պարբերաբար բնույթ կրող դասընթացների, սեմինարների միջոցով մեր աշխատակիցները տեղեկացվում են ոլորտի փոփոխություններին, վերապատրաստվում, ձեռք բերում նոր գիտելիքներ և որակավորման վկայականներ։

Մենք վստահ ենք, որ լավագույն արդյունքի կարելի է հասնել միայն թիմային աշխատանքի շնորհիվ։