ՀՈՂԱՄԱՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

         Հողամասը հողի վերգետնյա և ստորգետնյա տարածքի մասն է, որն ունի ամրագրված սահմաններ, տարածք (մակերես, ծածկագիր), գտնվելու վայր, իրավական կարգավիճակ՝ օրենքներով նախատեսված սահմանափակումներով հանդերձ, որոնք գրանցված և արտացոլված են անշարժ գույքի պետական միասնական կադաստրում։

         Հողամասի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ժամանակի ընթացքում չի կորցնում իր սպառողական հատկությունները։ Եթե շենքերի, շինությունների արժեքը ժամանակի ընթացքում աստիճանաբար նվազում է՝ կախված դրանց կուտակված մաշվածքից, ապա հողամասը պահպանում է իր արժեքը։

Հողամասի շուկայական արժեքը հիմնականում գնահատվում է հետևյալ գործառույթների իրականացման համար ՝

  • հողամասը իրավաբանական անձի կանոնադիր կապիտալում ներդնելու,
  • հողամասի օտարման,
  • հողամասի ապահովագրության․ (հողամասի արժեքից է կախված ապահովագրության պայմանագրի արժեքը)
  • կազմակերպությունների հաշվապահական հաշվառման (չնայած հողամասի համար չի հաշվարկվում մաշվածություն, քանի որ այն ժամանակի ընթացքում չի կորցնում իր սպառողական հատկությունները, սակայն շուկայում տեղի ունեցող փոփոխություններն ազդում են հողամասի շուկայական արժեքի վրա, հետևաբար կարիք է առաջանում հողամասի վերագնահատման),
  • հողամասը հավատարմագրային կառավարման հանձնելու,
  • հողամասի գրավադրման (բանկերն ու վարկային կազմակերպությունները տրամադրում են վարկեր հողամասի գրավադրմամբ անկախ գնահատողի հաշվետվության հիման վրա) և այլ դեպքերում։

Հողամասի գնահատման ժամանակ դրա արժեքի վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից են՝

  • գույքային իրավունքներն ու սահմանափակումները,
  • նպատակային և գործառնական նշանակությունը,
  • կառուցապատման չափորոշիչները,
  • հողամասի չափերը,
  • տեղադրությունը, դիրքը, թեքությունը,
  • տրանսպորտային հանգույցների առկայությունը, արժեքի վրա ազդող այլ գործոններ։

         Մեր մասնագետները հողամասի շուկայական արժեքի գնահատումը իրականացնում են մի քանի փուլով՝ օգտագործելով գնահատման ընդունված մեթոդներն ու եղանակները՝ հիմնվելով  ՀՀ օրենսդրության, “Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին” ՀՀ օրենքի, ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտի, Գնահատման միջազգային ստանդարտների (IVS) դրույթներին։