ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ

         Կազմակերպության արդյունավետ կառավարման, ճիշտ ռազմավարության մշակման համար կարևոր է հասկանալ, թե ինչ ակտիվների է տիրապետում կազմակերպությունը, ինչ վիճակում են դրանք գտնվում, ինչ մնացորդային ծառայության ժամկետ ունեն և ինչ ծախսեր պետք է նախատեսել կազմակերպության անխափան գործունեության շարունակման համար։ Վերոգրյալ խնդիրների լուծումը և կազմակերպության հաշվապահական հաշվառման արժանահավատության ապահովումը պահանջում է կազմակերպության հիմնական միջոցների, պաշարների, ոչ նյութական ակտիվների պրոֆեսիոնալ գույքագրում։

         Գույքագրումը կազմակերպության հիմնական միջոցների առկայության ստուգման մեթոդ է՝ փաստացի և հաշվապահական տվյալների համեմատման միջոցով:

         Մենք իրականացնում ենք պրոֆեսիոնալ գույքագրման աշխատանքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և գույքագրման արդի մեթոդներ։

         Հիմնական միջոցների գույքագրման ժամանակ յուրաքանչյուր հիմնական միջոց մեր մասնագետների կողմից պիտակավորվում է հատուկ պիտակով։ Յուրաքանչյուր պիտակի վրա արտացոլվում է կազմակերպության անվանումը, հիմնական միջոցի անվանումը, գույքահամարը և հատուկ թվային կոդը։Հատուկ կոդը պարունակում է հիմնական միջոցի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա՝ անվանում, արժեքը(սկզբնական, հաշվեկշռային, մնացորդային), տարեթիվ (ձեռքբերման, կառուցման, շահագործման), տեխնիկական վիճակ, տեղակայվածություն և պատվիրատուին անհրաժեշտ այլ ինֆորմացիա։

         Հիմնական միջոցների գույքագրման և պիտակավորման արդյունքում կազմակերպության հետագա ներքին գույքագրումը, ինչպես նաև հիմնական միջոցների վերահսկումը, իրականացվում է օգտագործելով ցանկացած սմարտֆոն կամ պլանշետ, որում մեր մասնագետների կողմից ներբեռնվում է հատուկ անվճար ծրագիր։

         Մեր կողմից տրամադրվող հիմնական միջոցների պիտակավորման համար նախատեսված պիտակները արտադրված են պոլիամիդ նյութից, չեն վնասվում քիմիական, թթվային, յուղային, սպիրտային նյութերի և ջրի ազդեցությունից, պիտանի են օգտագործման -40 մինչև +190 ջերմաստիճանի պայմաններում և ապահովում են ծառայության երկար ժամկետ։

         Հիմնական միջոցների պիտակավորումն ապահովում է կազմակերպության հետագա ներքին գույքագրման աշխատանքների անցկացման մատչելիություն, պարզություն, ժամանակի և մարդկային ռեսուրսների խնայողություն և հիմնական միջոցների շարժի վերահսկում։

         Գույքագրման յուրաքանչյուր պատվերի շրջանակներում մեր կողմից մշակվում է պատվիրատու կազմակերպության ոլորտին համապատասխան գույքագրման մեթոդոլոգիա, և գույքագրման աշխատանքներն իրականացվում են մեթոդոլոգիայի դրույթների և կանոններին համապատասխան։

Հիմնական միջոցների գույքագրման ընթացքում մեր մասնագետների կողմից՝

  1. ստուգվում է յուրաքանչյուր հիմնական միջոցի առկայությունը,
  2. ստուգվում է հիմնական միջոցների տեխնիկական փաստաթղթերի առկայությունը և վիճակը,
  3. յուրաքանչյուր հիմնական միջոցի համար մշակվում է գույքահամար,
  4. անհրաժեշտության դեպքում իրականացվում է հիմնական միջոցների միավորների տրոհում կամ միավորում,
  5. կատարվում է հիմնական միջոցների տեխնիկական վիճակի գնահատում,
  6. կախված հիմնական միջոցի տեխնիկական վիճակից իրականացվում է օգտակար մնացորդային ծառայության ժամկետների հաշվարկում,
  7. հիմնական միջոցների ֆոտոնկարահանում, նկարների կցում համապատասխան բազային,
  8. հիմնական միջոցը բնութագրող հետևյալ պարամետրերի ստուգում և ճշտում
  • անվանում,
  • գույքահամար,
  • թողարկման (կառուցման) տարեթիվ,
  • ձեռք բերման, շահագործման տարեթիվ,
  • տեղակայվածություն (հմ գտնվելու վայրը),
  • մոդելը, տիպը,
  • հզորություն, չափ, քանակ, կշիռ,
  • գործարանային համար,
  • կախված հիմնական միջոցի տեսակից՝ այլ պարամետրերի ճշտում,

9.Հայտնաբերվում և ֆիքսվում են ավելցուկներն ու պակասորդները,
10.Ինչպես նաև յուրաքանչյուր հիմնական միջոց պիտակավորվում է հատուկ պիտակով։

Մեր ընկերությունը գույքագրման աշխատանքներն իրականացնում է

  • “ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի,
  • “ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի,
  • “ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ” ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ,
  • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ դրույթների համապատասխան։

Մեր պրոֆեսիոնալ թիմն ունի մեծ փորձ գույքագրման ծառայությունների մատուցման ոլորտում։ Մեր մասնագետների կողմից իրականացվել են մի շարք գույքագրման աշխատանքներ տնտեսության տարբեր ճյուղերում գործող կազմակեպությունների պատվերներով։